00:00:00

Շիրակի մարզում տանը հայտնաբերվել է Գյումրիի օլիմպիական մարզապատանեկան դպրոցի մարզիչի կախված դին

15:23, 05 փետրվար 2019 Պատահարներ

Շիրակի մազրում, փետրվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 16։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուշ 2 թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա կախված։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված տան միջանցքում գտնվող գազի խողովակից բրդյա շարֆով կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 33-ամյա Գոռ Մանուկյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրի տեղեկություններով՝ Գ. Մանուկյանն աշխատում էր Գյումրու օլիմպիական մարզապատանեկան դպրոցում՝ որպես մարզիչ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր