00:00:00

Մարոտա. Վստահ եմ` Սպալետին մեզ դուրս կբերի այս ծանր իրավիճակից

03:39, 05 փետրվար 2019 Սպորտ

«Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան իր վստահությունն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիին. «Վստահ եմ, որ մեզ կհաջողվի դուրս գալ այս անհաջողությունների շարքից: Մենք բոլորս պետք է հասկանանք այն երկրպագուներին, որոնք գալիս են խաղադաշտ: Նրանք ցանկանում են տեսնել, թե ինչպես ենք հաղթում: Կարող ենք բարելավել մեր խաղը. դա փաստ է: Մեր նպատակը` Չեմպիոնների լիգայի գոտում հայտնվելն է: Պետք է հավատանք մեզ: Ես վստահ եմ, որ Սպալետին կարող է թիմին դուրս բերել այս իրավիճակից: Նրա տեղն ակումբում երաշխավորված է»,- Մարոտայի խոսքը մեջբերում է «Ինտերի» պաշտոնական կայքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր