00:00:00

Տեղի կունենա Պետգույքի կառավարման վարչության և Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության հանդիպումը

02:08, 05 փետրվար 2019

Մեծ ոգևորությամբ ցանկանում ենք հայտնել, որ վաղը տեղի կունենա Պետգույքի կառավարման վարչության և Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության հանդիպումը։ Այս մասին ասված է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում: Հայտարարությունը տեղադրված է Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության հիմնադիր Հայկ Բաբայանի անունից, ով էլ մասնակցելու է հանդիպմանը. «Հարգելի լրագրողնե՛ր, հետևորդնե՛ր, աջակիցնե՛ր, սփյուռքահայե՛ր, կինոյի նվիրյալնե՛ր և պարզապես Հայֆիլմը սիրող և նրա համար իսկապես անհանգստացող քաղաքացինե՛ր։ Հայֆիլմի հնաբնակ տիկին Լիդա Գևորգյանի կոչը ևս իր արդյունքն ունեցավ։ Մեծ ոգևորությամբ ցանկանում ենք հայտնել, որ վաղը տեղի կունենա Պետգույքի կառավարման վարչության և Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության հանդիպումը։ Անգամ ես, որ այս պահին մի փոքր վատառողջ եմ, որևէ նշանակություն չունի ոգևորված գնալու ենք, ծրագրերը ներկայացնելու ենք, միմյանց լսելու ենք և փորձելու ենք շարժվել առաջ հանուն Հայֆիլմի բրենդի վերականգնման,և հանուն Հայաստանի Հանրապետության։ Իսկ վաղը հարգարժան պարոն Բաբայանին եւ վարչությանը  առաջարկելու եմ այնպիսի մի բան, որի նմանը երևի թե չի եղել պատմության մեջ։ Նույն առաջարկս պատրաստ եմ հայտնելու նաև լրագրողներին,կամ հանդես գալ առանձին հայտարարությամբ։ Յուրաքանչյուրս եթե մեր ոլորտի համար անհատապես գնանք որևէ զոհողության, մեր երկրի բոլոր ոլորտները կարճ ժամանակում կծաղկեն։ Նախաձեռնություն-ը պետությանը աջակցող է, ոչ թե պահանջող։ Հայֆիլմը ազգային արժեք է։ Աստված մեզ հետ․․․ Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության հիմնադիր Հայկ Բաբայան»,-ասված է գրառման մեջ: Իսկ ավելի վաղ Հայֆիլմի ավելի քան կես դարյա բեմադրող նկարիչ տիկին Լիդա Գևորգյանն էր կոչով դիմել պետական գույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանին: Նա նշում էր, որ Հայֆիլմի թալանը սկսվեց հենց այն ժամանակ, երբ Գևորգ Գևորգյանը դեռ տնօրեն էր։ «Ես վերջիններից էի, որ գույքի հաշվարկի ժամանակ հայտնաբերեցի բազում անհետացած իրեր, կոստյումներ և ռեկվիզիտներ։ Կոչ եմ անում ձեզ անհապաղ վերանայել Հայֆիլմի ներկայիս հասարակության անհայտ կադրերը, և համագործակցել Հայֆիլմի վերածնունդ ազգային երիտասարդական նախաձեռնության հետ, որոնք արդեն երկու տարուց ավելի պատրաստ են քրտնաջան աշխատել, ստեղծել և մարդկանց միավորել հանուն Հայֆիլմի ազգային բրենդի վերականգնման համար։ Հայֆիլմը մեր պետականության հիմքերից և ազգի հիշողություններից մեկն է, որի վերածնումը կարող է անել միայն երիտասարդական Հայֆիլմի վերածնունդը։ Վստահեք երիտասարդներին հետո ամեն ինչ ավելի բարդ կարող է լինել պարոն Բաբայան։ Հետո նրանց տեսակին գուցե փնտրենք և չգտնենք։ Իսկ մենք Հայֆիլմի հին բնակիչներս ովքեր սիրտ, հոգի, կյանք են դրել և պատմություն են ստեղծել հայ կինոյում, ամեն ինչով կօգնենք երիտասարդներին և դուք կհամոզվեք, որ երիտասարդությունն է մեր երկրի և' հույսը և' ապագան»,-ասել էր Լիդա Գեւորգյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր