00:00:00

Հայաստանում գրանցվել է H1N1 վարակից մահվան հերթական դեպքը. թվով երրորդը. ԱՆ-ը հաստատում է

23:27, 04 փետրվար 2019

Armtimes.com-ի տեղեկություններով Հայաստանում գրանցվել է A H1N1 վարակի հետեւանքով մահվան հերթական դեպքը, մահացողը կին է՝ բավական երիտասարդ տարիքի: ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից հաստատեցին, որ հանգստյան օրերին մահվան դեպք գրանցվել է: Այլ մանրամասներ, սակայն, չնշեցին: «Նրա մոտ հաստատվել է գրիպի Ա տեսակը: Մահվան վերջնական արդյունքը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- հավելեցին: Ամեն դեպքում, ըստ պաշտոնական տեղեկատվության, սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը հանրապետությունում շարունակում է կայունանալ: Ամենօրյա մշտադիտարկման տվյալների համաձայն` փետրվարի 4-ի դրությամբ սուր շնչառական վարակներով պայմանավորված ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելությունը նվազել է՝ հասնելով 1275-ի, հոսպիտալացված է 781 հիվանդ, 92,8%-ը`  երեխաներ են: Այսօրվա դրությամբ սուր շնչառական վարակներով դուրս է գրվել 81 պացիենտ: Կայուն վիճակ է դիտվում նաեւ սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապ օգնության կանչերում՝ 89 կանչ: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 եւ H3N2 ենթատեսակները: Դպրոցներում եւ մանկապարտեզներում շարունակվում է «համաճարակային ֆիլտրի» իրականացումը: Ներկայացված տվյալները փաստում են, որ սուր շնչառական վարակներով կրթական կազմակերպություններ հաճախող երեխաների թիվը եւս նվազում է: Փետրվարի 4-ի դրությամբ սուր շնչառական գանգատներով հայտնաբերվել է 120 երեխա (Երեւան՝ 51, մարզեր՝ 69), որոնք տուն են ուղարկվել: Չնայած իրավիճակի կայունացմանը, հանրապետության հիվանդանոցներում առկա են նաեւ ծանր հիվանդներ, որոնց կլինիկական վիճակի վատացմանը նպաստում են բժշկական օգնության ուշ դիմելիությունը եւ ուղեկցող հիվանդությունները: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր