00:00:00

ՀՀ ՊՆ 2018 թվականի գերակա խնդրի եւ միջոցառումների իրականացման ամփոփիչ արդյունքներ

18:33, 04 փետրվար 2019

ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել Է 2018 թվականի գերակա խնդրի եւ միջոցառումների իրականացման ամփոփիչ արդյունքները։ 1. ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 11-ի N 275-Ն որոշմամբ հաստատված 2018 թվականի գործունեության միջոցառումների եւ գերակա խնդիրների համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության համար գերակա խնդիր է ճանաչվել՝ ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՀՀ զինված ուժերի կառավարման համակարգի բարելավումը, ՀՀ զինված ուժերի արդիականացման գործընթացի ապահովումը: Գերակա խնդրի կատարման ուղղությամբ ՀՀ նախագահի 2018 թվականի փետրվարի 17-ի թիվ ՆՀ-103-Ա հրամանագրով հաստատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 2018-2024 թվականների արդիականացման ծրագիրը: 2. ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՀՀ զինված ուժերի կառավարման համակարգի բարելավման ու ՀՀ զինված ուժերի արդիականացման գործընթացը ներառվել է նաեւ ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N 1030-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում, որի կատարման շրջանակներում՝ ձեռք են բերվել սպառազինության եւ ռազմական տեխնիկայի արդիական միջոցներ, զինված ուժերում ներդրման նպատակով կատարվել են նոր սերնդի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի նմուշների փորձարկումներ, հստակեցվել են պետական սահմանի պահպանության եւ կիրառման խնդիրները, կառուցվածքային եւ սպառազինության ու ռազմական տեխնիկայի հագեցվածության առումով ուժեղացվել են պաշտպանական շրջանները, առաջնագծի մարտական դիրքերում եւ հենակետերում իրականացվել են տեսադիտարկման սարքերով եւ համակարգերով, արեւային էներգիայի աղբյուրներով սարքավորման եւ ինժեներական կահավորման աշխատանքներ, 78 հենակետեր ապահովվել են մշտական ջրով, իսկ 86-ը՝ մշտական հոսանքով, բարելավվել են պարտադիր ժամկետային զինծառայողների սննդի եւ հանդերձավորման պայմանները, աշխատանքներ են ընթանում սննդի կազմակերպումը սննդի մատուցման մասնագիտացված կազմակերպություններին պատվիրակելու ուղղությամբ: միջազգային ինտեգրման հնարավորությունների ընդլայնման նպատակով հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակել է իրականացնել ակտիվ միջազգային համագործակցություն դաշնակից եւ գործընկեր պետությունների ու միջազգային կազմակերպությունների հետ, ներդրվել են «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերը, որոնցից առաջինի շրջանակներում ուսումնառության ավարտից հետո սպայական ծառայություն անցնելու պայմանագիր է կնքվել շուրջ 300 ուսանողների, իսկ 3 տարի ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր է կնքվել 255 զինծառայողների հետ, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի որոշմամբ հատուցում է վճարվել նաեւ 2015-2016թթ. ընթացքում հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին եւ զոհված (զոհված) մահացած զինծառայողների ընտանիքներին՝ պետության կողմից կենսաթոշակային ապահովության շրջանակներում վճարվող գումարների եւ վնասների հատուցման մասին օրենքով սահմանված գումարների միջեւ տարբերության չափով: Նախատեսվում է 2019թ. ընթացքում այն տարածել նաեւ 2012-2014թթ. ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած կամ (զոհված) մահացած զինծառայողների ընտանիքների վրա, բնակարանային ապահովության շրջանակներում իրականացվել է զինծառայողներին սեփականության իրավունքով անհատույց բնակարանների տրամադրման եւ նորակառույց ծառայողական բնակարանների հատկացման գործընթաց, մշակվել եւ շրջանառության է դրվել սպայական կազմի զինծառայողներին երկարաժամկետ եւ արտոնյալ պայմաններով հիպոտեկային վարկավորման ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որի ընդունման արդյունքում ակնկալվում է տարեկան շուրջ 500 սպաների բնակարանային պայմանների բարելավում: Օրենքով սահմանված հիմքերով զինվորական ծառայությունից արձակված եւ որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված նախկին զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման նպատակով պետական բյուջեից հատկացվել է գումար, որի հիման վրա 2019թ. նախատեսվում է իրականացնել 1000-ից ավելի նախկին զինծառայողների բնակարանային պայմանների բարելավում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր