00:00:00

Ինքնապարգևատրումների ինստիտուտը պետք է ուղղակի վերանա

19:24, 04 փետրվար 2019

Կարծում եմ՝ ինքնապարգևատրումների ինստիտուտը պետք է ուղղակի վերանա։ Այս մասին, այսօր  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Դա նախ դիսկոմֆորտ է հենց այն մարդկանց համար, ովքեր իրենք իրենց պարգևատրում են և ընդհանրապես, այո, վերադասը, որ նշանակում է, պետք է որոշակի չափորոշիչների համաձայն պարգևատրի, ոչ թե այս կամ այն չափով»,-ասաց նա: Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ փետրվարի 7-ին իրենց խմբակցությունը հանդիպում կունենա Ֆինանսների նախարարի հետ, և քննարկման օրակարգում է ոչ միայն Հարկային օրենսգիրքը, այլ նաև պարգևատրումների հարցը: Հարցին, թե հրավիրվում են այն գերատեսչությունները, որոնք անհարկի մեծ գումարներով են իրենց պարգևատրել, Մակունցը նշեց, որ այո, այդ գումարների չափն իրենց անհանգստացրել է  և նպատակահարմար են գտել առաջին հերթին իրենց հետ հանդիպել: Նա նշեց, որ լուծումները բոլորի պարագայում լինելու են նույնը: Մակունցի խոսքով՝ Կառավարությունում նույնպես հարցը դիտարկման ենթակա է, և մշակում են մեխանիզմներ, որ պարգևավճարները չափելի կլինեն, ոչ թե լինի լողացող համակարգ:  Բացի այդ, նա նշեց նաև, որ պարգևավճարների ինստիտուտը կարևոր է խրախուսելու առումով, որակյալ մասնագետների արտահոսք չունենալու առումով դեպի մասնավոր սեկտոր, բայց միաժամանակ իրենց համար չափազանց կարևոր է հանրային արձագանքը և արդարության զգացումը, որը պարտադիր պետք է պահպանվի: «Պետք է այս ամենը բալանսավորվի և հասկանանք՝ ինչպիսի՞ գործիքներով պետք է առաջ գնանք»,-ասաց նա:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր