00:00:00

ԱԺ հատուկ նիստում կներկայացվի կառավարության ծրագիրը, առաջիկա օրերին նախագիծը կհայտնվի կառավարության կայքում

15:17, 04 փետրվար 2019

Ազգային ժողովի հատուկ նիստում կներկայացվի կառավարության ծրագիրը, իսկ առաջիկա օրերին e-gov.am կայքում պետք է հրապարակվի նաեւ ՀՀ կառավարության ծրագրի նախագիծը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը: Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ Սահմանադրությամբ ու «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքով» Կառավարության կազմը հաստատելուց հետո 20-օրյա ժամկետում ԱԺ պետք է ներկայացվի Կառավարության գործունեության ծրագիրը: Այնուհետ՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հայտարարում է հարցի քննարկմանը նվիրված նիստի օրը եւ ժամը: Հաջորդիվ արդեն կգումարվի խորհրդարանի նիստ` Կառավարության ծրագրին հավանություն տալու օրակարգային հարցով: Ի դեպ, Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Տրամաբանական է, որ Կառավարության ծրագրի հենքում կլինեն «Իմ քայլը» դաշինքի նախընտրական դրույթները ու երկրի զարգացման այն մոդելը, որը կարտացոլի բնակչության տարբեր սոցիալական խմբերի պահանջները։ Հ.Գ. Առաջիկա օրերին e-gov.am կայքում պետք է հրապարակվի նաեւ ՀՀ կառավարության ծրագրի նախագիծը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր