00:00:00

Հրապարակվել են ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ստացած պարգեւավճարները

14:53, 04 փետրվար 2019

Հրապարակվել են ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն իր Facebook-ի էջում հրապարկել է աշխատակիցների ստացած պարգեւավճարները: Ըստ այդմ, ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների աշխատավարձերը (ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը եւ այլ վճարները հանելուց հետո) կազմում են. Ծառայության ղեկավար – 565,450 ՀՀ դրամ, Ծառայության ղեկավարի տեղակալ – 398,777 ՀՀ դրամ, Ծառայության ղեկավարի խորհրդական – 224,845 ՀՀ դրամ, Ծառայության ղեկավարի օգնական – 213,353 ՀՀ դրամ, Ծառայության ղեկավարի տեղակալի օգնական – 144,402 ՀՀ դրամ, Գլխավոր քարտուղար – 336,989 ՀՀ դրամ, Վարչության պետ – 229,967 ՀՀ դրամ, Վարչության պետի տեղակալ – 190,238 ՀՀ դրամ, Վարչության գլխավոր մասնագետ – 165,644 ՀՀ դրամ, Վարչության առաջատար մասնագետ – 115,545 ՀՀ դրամ, Բաժնի պետ – 197,315 ՀՀ դրամ, Բաժնի պետի տեղակալ – 154,055 ՀՀ դրամ, Բաժնի գլխավոր մասնագետ – 149,787 ՀՀ դրամ, Բաժնի առաջատար մասնագետ – 95,577 ՀՀ դրամ, Քաղաքացիական աշխատանք կատարողներ – 131,761 ՀՀ դրամ, Տեխնիկական սպասարկողներ – 69,416 ՀՀ դրամ, Աշխատավարձերի գումարները ներկայացված են միջինացված թվերով՝ հաշվի առնելով յուրաքանչյուր աշխատակցի աշխատանքային ստաժով պայմանավորված դրույքաչափերը: 2018 թվականի ընթացքում աշխատակիցներին պարգեւատրումները տրամադրվել են եռամսյակային կտրվածքով մեկ պաշտոնային դրույքաչափի չափով (վերը նշված աշխատավարձերով)՝ յուրաքանչյուր աշխատակցի փաստացի աշխատած ժամանակահատվածի համամասնությամբ, ինչպես նաեւ տարեվերջյան խրախուսում՝ մեկ պաշտոնային դրույքաչափով: Աշխատակիցներին խրախուսումը տրամադրվել է՝ հիմք ընդունելով «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասը, 22-րդ հոդվածի 9-րդ մասը, Աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, ՀՀ կառավարության 2014 թվականի 737-Ն որոշման 3-րդ կետը: 2018թ. ընթացքում տրամադրված խրախուսումների ընդհանուր գումարը կազմել է 46,038.7 հազ. դրամ, որը բաշխվել է ընդամենը 112 աշխատակիցների միջեւ: Հ.Գ. Կազմավորման օրվանից մինչ օրս Ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա ընդհանուր վերկանգնվել է 827,055.0 հազար դրամ գումար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր