00:00:00

Վեճ ու ծեծկռտուք Արարատում. ծեծի են ենթարկել «Մոլորակ» ռեստորանի մենեջերին ու մատուցողին

14:40, 04 փետրվար 2019 Պատահարներ

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները փետրվարի 3-ի երեկոյան հայտնաբերել են փետրվարի 2-ին, Արարատի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի մասնակիցներին: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 23:00-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Դալար ավտոճանապարհին գտնվող «Մոլորակ» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել վիճաբանություն, որի հետեւանքով կան վիրավորներ: Արտաշատի ոստիկանները պարզել են, որ 2 անծանոթ անձինք հարձակվել են Արարատի մարզի բնակիչներ, 31-ամյա Սահակ Ս.-ի, 30-ամյա Արմեն Վ.-ի եւ 22-ամյա Արամ Հ.-ի վրա: Արդեն փետրվարի 3-ին, ժամը 00:10-ի սահմաններում, Արտաշատի բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Արտաշատի բաժին եւ հայտնել, որ «գլխի գանգուղեղային-սալջարդ վերքով, զույգ ծնկան հոդերի քերծվածք, կրծքավանդակի ձախ կեսի փափուկ հոդերի սալջարդ վնասվածքով» իրենց մոտ է տեղափոխվել ծեծվածներից Արմեն Վ.-ն: Ծեծի են ենթարկվել «Մոլորակ» ռեստորանի մենեջերն ու մատուցողը: Արտաշատի ոստիկանները պարզել են, որ վիճաբանությունը «Մոլորակ» ռեստորանային համալիրից հետո շարունակվել է Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցում: Արտաշատի ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ նշված անձանց հետ ծեծկռտուքին մասնակցել են Արտաշատ քաղաքի բնակիչներ, 22-ամյա Արամ Գ.-ն ու 27-ամյա Գարիկ Հ.-ն, որոնք ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել են ոստիկանոթյան Արտաշատի բաժին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր