00:00:00

Դատարան է մուտքագրվել Մանվել Գրիգորյանի հայցն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի. պահանջում է փոխհատուցել

13:13, 03 փետրվար 2019

Մանվել Գրիգորյանը դատի է տվել գործարար Սիլվա Համբարձումյանին։  «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հունվարի 29-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է մուտք եղել ընդդեմ գործարարի ներկայացված հայցադիմումը, որով Մանվել Գրիգորյանը պահանջել է հատուցել  իր պատվին եւ արժանապատվությանը պատճառած վնասի համար։  Հայցադիմումը մակագրվել է դատավոր Գայանե Խաչատրյանին։ Նրա ներկայացուցիչ Կարեն Ղոնյանը  հայտնել է, որ հայցի համար հիմք է դարձել Գրիգորյանին բռնաբարության մեջ մեղադրելու վերաբերյալ հայտարարությունները։ Հիշեցնենք, որ Սիլվա Համբարձումյանը «Հրապարակի» հետ զրույցում հայտարարել էր, որ փաստեր կարող է ներկայացնել, որոնք կապացուցեն, որ Մանվել Գրիգորյանը «երեխեքի է բռնաբարել»: «Դրամական փոխհատուցման պահանջ չկա, պահանջում ենք ներողություն խնդրել»,-ասաց Կարեն Ղոնյանը: Նշենք, որ Մանվել Գրիգորյանը ներկայումս գտնվում է նախնական կալանքի տակ։  Նրան մեղադրանք է առաջադրվել առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապրիլյան պատերազմի օրերին ուղարկված օգնությունը յուրացման եղանակով հափշտակելու համար:

Աղբյուր` «Փաստինֆո»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր