00:00:00

Ազգային Ժողովի շենքը՝ "ՔՊ"-ի գրասենյա՞կ

12:33, 03 փետրվար 2019

Փետրվարի 2-ին ԱԺ-ում "Իմ Քայլը" խմբակցության պատգամավորները 4-ժամյա փակ հանդիպում-քննարկում են անցկացրել Նիկոլ Փաշինայնի և կառավարության անդամների հետ ԱԺ-ի շենքում... Հետաքրքիր է,ով՞ է թույլ տվել ԱԺ-ում գտնվող քաղաքական որևէ ուժի երկրի օրենսդիր մարմնի շենքը օգտագործել սեփական խմբակցության և կուսակիցների հետ հանդիպում կազմակերպելու համար... Քանի որ "Իմ Քայլը" խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողներին նաև հայտնել էր,որ այսպիսի հանդիպումները հաճախակի են լինելու,ապա կոռեկտ կլինի,եթե պարոն Փաշինյանը և իր կուսակիցները այսպիսի հանդիպում-քննարկումները կազմակերպեն այլ տեղում և ո՛չ ԱԺ-ի կամ որևէ այլ կառավարական շենքում... Ազգային Ժողովի շենքը մեր պետության խորհրդանիշներից մեկն է և որևէ քաղաքական ուժ,նույնիսկ եթե այն մեծ վարկանիշ ունի հասարակության մոտ,չպետք է այն օգտագործի որպես իր գրասենյակ... Հուսանք,հաջորդ անգամ պարոն Փաշիւնյանը և իր թիմակրցները իրենց հանդիպում-քննարկումները իրենց գրասենյակում կկազմակերպեն... Հ.Գ.Այսիպսի բան նույնիսկ իրենց թույլ չէին տալիս նախորդ իշխանությունները...

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր