00:00:00

17-ից ավելի ավտմեքենա է բախվել. խոշոր եւ շղթայական ավտովթար Երեւանում

15:37, 03 փետրվար 2019 Պատահարներ

Երեւանում այսօր՝ փետրվարի 3-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթարն է տեղի ունեցել:  Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 02:00-ի սահմաններում Սարալանջից դեպի Ավետիսյան փողոց տանող ճանապարհահատվածում բախվել են մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներ: Բախման հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Նշված վայրում բախվել էին 17-ից ավելի ավտոմեքենաներ, որոնց մի մասը, չսպասելով ԱՊՊԱ ներկայացուցիչներին, իրենց ավտոմեքենաները տարել էին դեպքի վայրից: Վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնութունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր