Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.
«Ձյան տեղումների եւ ձնամաքրման հետ կապված մտահոգությունը ընդհանուր առմամբ նորմալ է, բայց դրա ներկայացման «ուրույն» եղանակը տեղ-տեղ զվարճացնում է, տեղ-տեղ էլ՝ արդեն հոգնեցնում։ Սիրելի գործընկերներիցս մեկը զանգել է ժամը 12-ն անց ու հարցնում է «Երեւանում ձնամաքրման աշխատանքների հետ կապված աճող դժգոհության մասին»։
Էն դեպքում, երբ բարձրադիր հատվածներում՝ Մասիվում ձյունն սկսել է տեղալ առավոտյան 7-ի կողմերը, իսկ ժամը 11-ին բոլոր գլխավոր փողոցներն արդեն մաքրված էին, երկրորդականները՝ անցանելի։ Էս պահին էլ մաքրվում են, այդ թվում նաեւ՝ մայթերը։