00:00:00

Թույլ տալ որոշ տնտեսվարողների` նոր սերնդի ՀԴՄ-ների արժեքը մարել ոչ թե 2, այլ 3 տարում. Բաբկեն Թունյանը դիմել է ՊԵԿ-ին

22:26, 02 փետրվար 2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում նոր սերնդի ՀԴՄ-ների հետ կապված դժգոհություններին է անդրադարձել և առաջարկով դիմել Պետական եկամուտների կոմիտեին: «Վերջին շրջանում մեծ թվով փոքր տնտեսվարողներ են դիմում նոր սերնդի ՀԴՄ-ների հետ կապված հարցով, նշում են, որ գինը բավականին բարձր է, և իրենց համար չափազանց դժվար է ՀԴՄ-ի համար միանվագ վճարել 160 հազար դրամ։ Սակայն պարզվում է շատերը չգիտեն, որ կարող են այդ գումարը վճարել ոչ թե միանգամից, այլ 2 տարվա ընթացքում՝ ամսական մոտ 6700 դրամ։ Դրա համար հարկավոր է ընդամենը ՊԵԿ-ում դիմում գրել, և կկազմվի վճարման ժամանակացույց։ Քանի որ իրազեկվածության պակաս կա, առաջարկում եմ այս հնարավորության մասին իրազեկել հնարավորինս մեծ թվով փոքր տնտեսվարողների։ Նաև ՊԵԿ-ին կառաջարկեի հնարավորության դեպքում համեմատաբար փոքր շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար ժամանակացույցը սահմանել ոչ թե 2, այլ 3 տարի։ Այդ դեպքում ամսական վճարումը կկազմի մոտ 4500 դրամ, ինչը տանելի բեռ է փոքրերի համար»,- գրել է նա: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այս գրառմանն արձագանքել է. «Պարոն Թունյան, 2 տարվա մարման ժամանակացույց կնքելու հնարավորությունը սահմանված է օրենսդրությամբ, հետևաբար, այս պահին ավելի երկար մարման ժամանակացույց կնքելու իրավական հնարավորություն չկա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր