ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանը, ում ծննդյան տարեդարձն էր երեկ, ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, հարազատներ,
Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքերի համար: Ծննդյանս օրը անցավ պաշտոնական այցի գրաֆիկով, բայց տունդարձի ճանապարհին օդանավի անձնակազմը անակնկալ մատուցեց. մոմն էլ փչեցի, բաժակներն էլ չխկացրեցինք, և հրամանատարից գեղեցիկ ծաղկեփունջ ստացա:
Սա, որպես տեղեկատվություն, թե ինչպես նշեցինք տարեդարձս:
Իսկ ընդհանրապես ես հպարտ եմ մեր երկրով, նրա մարդկանցով, իմ ընտանիքով, իմ ամուսնով և երեխաներով»: