00:00:00

«Հանգի՛ստ նստեք տեղներդ». Նաիրա Զոհրաբյան

21:33, 02 փետրվար 2019

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ զայրացնում է լժեխաղաղասերների բթամտությունը: Որոշել էի չանդրադառնալ վերջին շրջանում Էբոլա վիրուսի նման ակտիվացած լժեհայրենասերներին և տարատեսակ քաղաքական-վերլուծական կլուբների ակտիվիստներին, ովքեր համառորեն շրջանառության մեջ են դնում՝ «խաղաղություն՝ տարածքների դիմաց» շատ վտանգավոր թեզը, և՝ «եկեք ժողովրդին նախապատրաստենք խաղաղության» քնարերգությունը: Չկա՛ և չի՛ կարող լինել «խաղաղություն՝ տարածքների դիմաց» ու վերջ: Իսկ «նորակոչիկ» խաղաղասերներին, ովքեր պատահաբար ընկել են խորհրդարան և որոշել են, որ քաղաքական գործիչներ են, ընդամենը մեկ բան կասեմ՝ հանգի՛ստ նստեք տեղներդ: Առայժմ այսքանը: Մնացածը՝ Արցախից կվերադառնամ՝ կասեմ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր