00:00:00

Այս տարվա հունվարին նվազել է ՃՏՊ-ների հետևանքով զոհվածների թիվը

19:56, 02 փետրվար 2019 Պատահարներ

Այս տարվա հունվար ամսին հայտնաբերված ճանապարհային երթևեկության տարբեր խախտումների փաստերով կազմվել էր 21798 արձանագրություն, որն նախորդ տարվա համեմատությամբ  4900-ով ավելի է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Ճանապարհային ոստիկանության կատարած աշխատանքի արդյունավետությունը փաստում է համեմատական վիճակագրությունը։ Եթե նախորդ տարվա հունվարին ճանապարհային ոստիկանները հայտնաբերել էին 498 ոչ սթափ վարորդ, ապա այս տարի ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են մեքենան ոչ սթափ վիճակում վարող 591 վարորդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 93-ով ավելի։ Մեծ է նաև պահպանվող հատուկ տարածք տեղափոխված տրանսպորտային միջոցների թիվը։ Այս տարվա հունվարին պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 1115 տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները չարամտորեն խախտել են երթևեկության կանոնները։ Արդյունքում ունենք հետեւյալ պատկերը՝ նախորդ տարվա հունվարին ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով զոհվել է 37 մարդ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 21, այսինքն` 16-ով պակաս»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր