00:00:00

Ոստիկանության աշխատակիցները քաղաքացու մոտ հայտաբերել են 15 գր ափիոն

16:41, 02 փետրվար 2019 Իրավական

ՀՀ ոստիկանության աշխատակիցները Երևանի Վարդանանց փողոցում հայտաբերել են ապօրինի թմրաշրջանառության մեջ կասկածվող  42-ամյա Վաչագան Մուրադյանին: Մուրադյանը թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել  ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին: Կասկածյալի խուզարկությամբ հայտաբերվել է 15 գրամից ավելի քաշով ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, հեղուկով ներարկիչ ու դանակ: Ըստ փորձաքննական եզրակացության` ափիոնին նմանվող մուգ զանգվածը  հենց ափիոն էր: Ոստիկանության աշխատակիցները Վաչագան Մուրադյանին ներկայացրել են դեպքի նախաքննությունը վարող մարմնին: Նրան մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր