Փետրվարի 2-ին, ժամը 07:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 53 շենքի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակին:
Տեղեկություն է հաղորդվել, որ ավտոմեքենայում կա արգելափակված տուժած. դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: