00:00:00

Գերմանիան մինչեւ մայիս կարող է վավերացնել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը. Աշոտյան

15:36, 01 փետրվար 2019

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանում է ներկայացրել, թե ինչու է կուսակցական պատվիրակությունն այս օրերին գտնվում Գերմանիայում: Նա, Facebook-ի իր էջում գրել է. «Այսօր լրատվամիջոցներում անդրադարձ է եղել մեր այցին Գերմանիա, ինչի կապակցությամբ որոշ պարզաբանումների կարիք կա՝ 1. Գերմանիան մինչեւ մայիս կարող է վավերացնել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը։ 2. Այցի ընթացքում մենք քննարկել ենք ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական խնդիրներ։ 3. Վիզաների ացատականացման երկխոսությունը ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների կարեւոր հարցերից է, եւ այն կմեկնարկի 2020 թվականին։ Մինչ այդ Հայաստանի կառավարությունը պետք է ավարտի նախապատրաստական բոլոր աշխատանքները։ 4. Հանրապետականի լայն միջազգային կապերը շարունակելու են ծառայել երկու հայկական պետություններին եւ հայ ժողովրդին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր