00:00:00

Եղվարդի խճուղում ՃՏՊ-ի հետևանքով տուժել է երեք մարդ

02:50, 01 փետրվար 2019 Պատահարներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 31-ին, ժամը 15:13-ին ահազանգ է ստացել, որ Եղվարդի խճուղում՝ ԱԻ նախարարության մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը: Պարզվել է, որ Եղվարդի խճուղու թիվ 27/2 հասցեի մոտակայքում «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գովազդային վահանկի սյանը: Վարորդին և երկու ուղևորին փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր