00:00:00

Բաց երկնքի քաղաքականությունն ու ռուսական ավիաընկերության մուտքը Հայաստան (տեսանյութ)

16:25, 15 մարտ 2018

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ  որոշում ընդունեց «Հայաէրոնավիգացիա» և «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունները միացման ձևով վերակազմակերպել: Կառավարության  նիստից հետո Քաղավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ արդյունքում ստանալու են մեկ պատուհանի սկզբունքով գործող կառույց, որը մատուցելու է ավիանավիգացիոն ամբողջական փաթեթով ծառայություններ, և հավելյալ պայմանագրեր ու վճարների հարցը վերացվելու է: Նա ասաց, որ ավելի տրամաբանված ու գործուն համակարգ է լինելու, խնայողությունն էլ այն է լինելու, որ օդերևութաբանական ծառայությունների համար վարձավճարը 30 հազար դրամով պակասելու է: «Անուղղակի ձևով ցանկացած բարեփոխում կազդի տոմսի գնի վրա»,-ասաց Ավետիսյանը: Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե նոր ռուսական ավիաընկերություն է մուտք գործելու հայկական ավիացիոն շուկա, նա նշեց, որ սա շատ ուրախալի է, և այստեղ մենաշնորհի մասին խոսելն անիմաստ է ու ճիշտ չէ: «Նոր ավիաընկերություն է, որն ամենօրյա ռեժիմով չվերթներ է իրականացնելու դեպի Ռուսաստան, ինչը ևս դրական է անդրադառնալու մրցակցության վրա»,-նշեց նա: Դիտարկմանը, թե դեպի Ռուսաստան տոմսերը բավական թանկ են, Սերգեյ Ավետիսյանն արձագանքեց. «Համաձայն չեմ: Տնտեսագիտության բազային կանոններն ասում են, որ ավելացող մրցակցությունն ազդում է գների վրա դրականորեն»: Ավետիսյանն անդրադարձավ նաեւ բաց երկնքի քաղաքականությանը: Մանրամասները՝ Irakanum.am-ի տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=RRuPXmt7Eqw&feature=youtu.be  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր