00:00:00

Եղվարդի խճուղում բախվել են BMW X5-ն ու Mercedes-ը. վերջինն էլ բախվել է գովազդային վահանակի սյանը. կան վիրավորներ

21:19, 31 հունվար 2019 Պատահարներ

Երեւանում, այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15։10-ի սահմաններում Եղվարդի խճուղում բախվել են BMW X5 մակնիշի 91 DA 091 համարանիշի եւ Mercedes մակնիշի 34 NZ 722 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազաբալոնը։ Աղբյուրը հայտնում է, որ բախման արդյունքում Mercedes-ը դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել երկաթե գովազդային վահանակի սյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր