00:00:00

Պաշտպաններն ակնկալում են Ռոբերտ Քոչարյանի ելույթը դատական նիստին

21:06, 31 հունվար 2019

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ընթացող նիստում պաշտպանական խումբը դեռևս ամբողջությամբ բողոքը չի ներկայացրել: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: «Դեռևս շարունակում ենք բողոքը ներկայացնել: Ռոբերտ Քոչարյանը ներկա է նիստին և նա դեռևս որևէ հայտարարություն չի արել»,- ասաց նա: Հարցին` ինչու է որոշել ՀՀ երկրորդ նախագահը մասնակցել հենց այս նիստին, Ալումյանը պատասխանեց՝ քանի որ առաջին ատյանի դատարանի կալանավորման որոշումը կանխատեսելի էր, նպատակահարմար չգտան դրան մասնակցել: «Հուսով ենք, որ այսօր կհասցնենք մեր բողոքն ամբողջությամբ ներկայացնել: Եթե այսօր մեր բողոքը կարողանանք ներկայացնել, հնարավոր է, որ Ռոբերտ Քոչարյանը ելույթը ունենա»,- եզրափակեց նա: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին որոշում էր կայացրել բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը՝ կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր