00:00:00

«Նպաստների վրա արգելանք, բռնագանձում առհասարակ չի կարող կիրառվել»

15:56, 15 մարտ 2018

ՀՀ կառավարության այսօրվա նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարարականներից մեկը վերաբերում էր կենսաթոշակի և պետական նպաստների արգելադրման ընթացակարգերի խախումներին: «Գործող օրենսդրական կարգավորումները սահմանում են առանձնահատկություններ պետական կենսաթոշակների, նպաստների արգելանքի և բռնագանձման կիրառման դեպքերում: Մասնավորապես կենսաթոշակի վրա արգելանք կարող է դրվել գումարի միայն երեսուն տոկոսի չափով, իսկ նպաստների վրա արգելանք, բռնագանձում առհասարակ չի կարող կիրառվել: Միանշանակ, գործնականում արձանագրվել են նշված օրենսդրական պահանջների խախտման մի շարք դեպքեր, ինչը պայմանավորված է նաև տեխնիկական դժվարություններով այդ թվում կենսաթոշակային համակարգի տվյալների, էլեկտրոնային շտեմարանի, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության հասանելիության բացակայությամբ»,-նշեց վարչապետը: Ելնելով վերոգրյալից  Կարապետյանը Արդադրադատության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին, «Թվային Հայատան» հիմնադրամ տնօրենին հանձնարարեց և առաջարկեց Կենտրոնական բանկի նախագահին երկու ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ գործնականում պետական կենսաթոշակի, նպաստների ինչպես նաև օրենքում սահմանված այլ վճարների, արգելադրման, բռնագանձման օրենքով սահմանված սահմանափակումների և ընթակարագրեի լիարժեք պահպանեու վերաբերյալ այդ թվում քննարկելով թվային գործիքների ներդրման և լուծումների նախատեսման հարցերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր