00:00:00

Դիմակավորված, զենքի նմանվող առարկայով ավազակային հարձակում՝ Երևանում. թալանել են Նոր Նորքում գործող «Նոր Զովք» սուպերմարկետը

14:39, 31 հունվար 2019 Պատահարներ

Երեկ՝ հունվարի 30-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում 2 անհայտ անձինք՝ դիմակավորված, զենքի նմանվող առարկայով մտել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի 85 հասցեում գործող «Նոր Զովք» սուպերմարկետի նկուղային հարկում գտնվող պահեստային մաս և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար ու դիմել փախուստի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, դիմակավորված անձինք նշված սուպերմարկետի օպերատորից հափշտակել են 1 մլն 230 հազար դրամ։ Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր