00:00:00

Ավտովթար Վանաձորում. Տուժածի վիճակը գնահատվել է ծանր

14:32, 31 հունվար 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 30-ին, ժամը 23:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դեմիրճյան եւ Շիրակացու փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota Camry» մակնիշի (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) եւ «Opel Vectra» մակնիշի (վարորդ՝ Վ. Փ., ծնված 1991 թ.) ավտոմեքենաները: Փրկարարները Վ. Փ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից: Քաղաքացին տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր