00:00:00

Քննարկվել են Հայաստանի և Դանիայի գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացման ուղիները

15:34, 15 մարտ 2018

Մարտի 14-ին Կոպենհագեն պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Դանիայի արտահանման վարկավորման գործակալության տնօրենների խորհրդի նախագահ Քրիստիան Ֆրիգաստին: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-դանիական համագործակցության ամրապնդման, առևտրատնտեսական ոլորտում, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգիայի բնագավառներում փոխգործակցության զարգացման վերաբերյալ: Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանում իրականացվող բարեփոխումների արդյունքում ձևավորված գործարար միջավայրը, ներդրողների համար ստեղծված բարենպաստ պայմանները, Հայաստանում ազատ տնտեսական գոտիների ընձեռած հնարավորությունները։ Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Դանիայի գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացման ուղիները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր