Մենք չենք կարող քննարկել, ընդհանրապես չենք կարող քննարկել տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը: Մեր կառավարությունը Ղարաբաղի հարցում վարում է մի քաղաքականություն, որը նախկինում ոչ մի կառավարություն չի վարել: Եվ որևէ զուգահեռ կամ ընդհանրություններ գտնելու փորձերը նախկինում վարված որևէ քաղաքական ուղեգծի հետ, միանգամից ասեմ, որ կատարյալ մոլորություն է”,- այսօր լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, որ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ իր հանդիպումները բանակցություններ չեն, ոչ պաշտոնական շփումներ են, որոնց ընթացքում ուղղակի տեղի են ունենում մտքերի փոխանակումներ: