00:00:00

Երեւանում 38-ամյա վարորդը BMW-ով մխրճվել է ավտոլվացման կետի սպասասրահ. կա վիրավոր

15:49, 30 հունվար 2019 Պատահարներ

Երեւանում, այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։10-ի սահմաններում 38-ամյա Արտակ Ն.-ն Իսակովի պողոտայում իր վարած BMW մակնիշի 85 NA 999 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել «Ֆլեշ» բենզալցակայանի հարեւանությամբ գտնվող ավտոլվացման կետի սպասասրահի պատին։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։ Վարորդին առաջինը օգնության են հասել ավտոլվացման կետի աշխատակիցները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր