00:00:00

Հասարակական տրանսպորտի ղեկին ծխող վարորդներին պատասխանատվության կենթարկեն. Քաղաքապետարան

00:34, 30 հունվար 2019

Հասարակական տրանսպորտի վարորդների՝ կանոնները չպահպանելու, ղեկին ծխելու և ծխախոտի մնացորդը փողոց նետելու դեպքերի առնչությամբ հանձնարարվել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացնել հսկողությունն ու արձանագրվող յուրաքանչյուր դեպքի մասով վարորդներին վարչական պատասխանատվության ենթարկել: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը։ Հետևողական պայքար է տարվում նաև Երևանում փողոցային առևտրի վերացման ուղղությամբ: Նախորդ շաբաթ արձանագրվել է 21 դեպք: Երեկոյան հերթապահության արդյունքում հայտնաբերվել է 2 դեպք: Անդրադառնալով թափառող կենդանիների, մասնավորապես անտուն շների խնդրին և քաղաքացիներից ստացվող ահազանգերին՝ քաղաքապետը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել հարցին և արագացնել այս ուղղությամբ աշխատանքները: Քաղաքապետարանից նաև տեղեկացնում են, որ ամեն ինչ պատրաստ է փետրվարի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ Սուրբ Սարգսի տոնը նշելու համար: Միջոցառումներում կներգրավվեն քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցները, մշակութային կենտրոնները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր