00:00:00

ԵՄ-ում բարձր են գնահատում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների ու ղեկավարների հանդիպումները. Յոհաննես Հան

17:50, 29 հունվար 2019

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը չհաստատեց, նաեւ չբացառեց Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովի շրջանակում իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման հնարավորությունը: Հունվարի 29-ին ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի հետ համատեղ մամուլի ասուլիսում Մնացականյանը ի պատասխան հանդիպման հնարավորության վերաբերյալ հարցին հայտնեց, որ անձամբ ինքը մտադիր է համաժողովին մասնակցել, եւ որքանով իրեն հայտնի է՝ Մամեդյարովը նույնպես մասնակցելու է: Սակայն հանդիպման հնարավորությունը ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց: Ըստ ավանդույթի՝ եթե հանդիպումը համաձայնեցվի, մենք կհայտնենք, նշեց նախարարը: Ի պատասխան Փաշինյան-Ալիեւ հանդիպման հնարավորության մասին հարցին՝ ԱԳ նախարարը նշեց, որ չի կարող խոսել համաժողովի աշխատանքին վարչապետի մասնակցության մասին: ԵՄ հանձնակատարը շեշտեց, որ ԵՄ-ում բարձր են գնահատում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների ու ղեկավարների հանդիպումները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր