00:00:00

Խոշոր վթար Գեղարքունիքում. բախվել են Mitsubishi-ն ու «ԳԱԶ 3110»-ը. կա 7 վիրավոր, այդ թվում երեխաներ

19:30, 29 հունվար 2019 Պատահարներ

Գեղարքունիքի մարզում, այսօր՝ հունվարի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։00-ի սահմաններում Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում բախվել են 36-ամյա Անանիկ Գ.-ի վարած Mitsubishi մակնիշի 30 ԼՏ 346 համարանիշի եւ 50-ամյա Վարդգես Պ.-ի վարած «ԳԱԶ 3110» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով Mitsubishi-ի վարորդը, նրա ուղեւորներ Խաչիկ Ֆ.-ն, ում ծննդյան թիվը ճշտվում է, 12-ամյա Հասմիկ Գ.-ն, 6-ամյա Էդմոն Գ.-ն, 27-ամյա Արմեն Ֆ.-ն, 32-ամյա Անահիտ Գ.-ն եւ «ԳԱԶ 3110»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն։ Ըստ նախնական տեղեկություններիէ վթարի մեղավորը եղել է ГАЗ-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի ու բախվել Mitsubishi-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր