00:00:00

Ֆրանսիայում հինգ մարդ Է ձերբակալվել Ստրասբուրգի ահաբեկչության հետաքննության շրջանակում. AFP

17:19, 29 հունվար 2019 Պատահարներ

Ֆրանսիայի իրավապահ մարմինները ձերբակալել են հինգ մարդու, որոնք կասկածվում են 2018 թվականի դեկտեմբերին Ստրասբուրգում իրականացված ահաբեկչությանը մեղսակից լինելու մեջ: Այդ մասին, հունվարի 29-ին հայտնել Է Agence France-Presse-ը (AFP)՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներ: Նրանց տեղեկությունների համաձայն, ձերբակալման գործողությունը տեղի Է ունեցել հունվարի 29-ի առավոտյան Էլզասում: AFP-ի տեղեկատվությամբ՝ ձերբակալվածները մեկ ընտանիքի անդամներ են: Նրանք կասկածվում են Շերիֆ Շեքաթին զենք մատակարարելու մեջ, որը հրաձգություն Էր իրականացրել Ստրասբուրգի փողոցներում: Դեկտեմբերի 11-ի երեկոյան 29-ամյա Շերիֆ Շեքաթը Ստրասբուրգում հրաձգություն Էր սարքել սուրբծննդյան տոնավաճառի հարեւանությամբ, ինչի հետեւանքով զոհվել Էր հինգ եւ տուժել 14 մարդ: Քաղաքագլուխը հարձակումը որակել Էր ահաբեկչական գործողություն: Շեքաթը ոչնչացվել Էր հատուկ գործողության ընթացքում: Ոստիկանները Շեքաթի բնակարանի խուզարկության ժամանակ հայտնաբերել Էին մի տեսագրություն, որում նա իր հավատարության մասին Է հայտարարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գաղափարներին: Հետագայում այդ խմբավորումն ստանձնեց Ստրասբուրգի ահաբեկչության պատասխանատվությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր