00:00:00

Արտակարգ դեպք Նոյեմբերյանում. հարձակվել են ուշ ժամանած շտապ օգնության մեքենայի վրա. «Ժողովուրդ»

14:03, 15 մարտ 2018 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «3 օր առաջ Նոյեմբերյան քաղաքում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Քաղաքի բնակիչներից մեկը` մոտ 60 տարեկան տղամարդ, կաթված է ստացել: Երբ Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի շտապ օգնության խումբը եկել է, նախկինում առողջական խնդիրներ ունեցած, այդ պատճառով շուրջ մեկ տարի առաջ ջրմուղի հիմնարկությունում աշխատանքից ազատված տղամարդը մահացած է եղել: Դա առաջացրել է մահացածի չափահաս որդու զայրույթը, ով շտապ օգնության խմբին մեղադրելով ուշանալու մեջ, հարվածներ հասցնելով` վնասել է շտապ օգնության ավտոմեքենան, ջարդել է շտապ օգնության բուժաշխատողի մոտ եղած դեղատուփը: Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեպքի կապակցությամբ ներկայումս նյութեր են նախապատրաստվում, ճշտվում են պատճառված վնասի չափերը: Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր