00:00:00

Կառավարական 3-րդ մասնաշենքում հրդեհ է բռնկվել. մեկնել է 6 մարտական հաշվարկ

14:11, 29 հունվար 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 29-ին, ժամը 07:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կառավարական 3-րդ մասնաշենքի 4-րդ հարկում նկատվում է ծուխ: Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ ավտոսանդուղք, վեց մարտական հաշվարկ, որոնցից երեքն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել են, եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ընդունարաններից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:59-ին, մարվել՝ 08:16-ին: Մասամբ այրվել է ընդունարանի գույքը: Տուժածներ չկան: Ստացված տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ԿԵ քաղաքաշինության պետական կոմիտեի, գյուղատնտեսության, տարածքային կառավարման եւ զարգացման, առողջապահության, բնապահպանության եւ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունների ներկայացուցիչներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր