00:00:00

Հայ տղան Եկատերինբուրգում` վառվող տնից երեք երեխայի է փրկել

00:30, 29 հունվար 2019 Պատահարներ

Գեւորգ Ավետիսյանը երեք երեխայի է փրկել Եկատերինբուրգի Գնչուական ավանում վառվող տնից: Այս մասին հաղորդել է Սվերդլովսկի մարզի ԱԻՆ Գլխավոր վարչությունը: «Եկատերինբուրգի Գնչուական ավանում Դեպուտատսկի փողոցում հրդեհի փաստով իրականացված հետաքննության եւ  E1 պորտալի ակտիվ մասնակցության արդյունքում պարզվել է հերոսի անունը, որը երեք երեխաներին փրկել էր այրվող տնից: Նա 30-ամյա Գեւորգ Ավետիսյանն է: Ռուսաստանի ԱԻՆ Սվերդլովսկի մարզի Գլխավոր վարչությունը կխրախուսի հերոսին՝ երեխաների կյանքը փրկելու համար: Գեւորգը մեքենայով անցնելիս է եղել Դեպուտատսկի փողոցի 53-րդ տան մոտով եւ տեսել է ծուխը: Մեքենան կանգնեցրել է, մտել արդեն ծխացող տուն։ Նա պատուհանից տեսել է, որ ինչ-որ մեկը ձեռքով թափահարում է, եւ շտապել է օգնության։ Կոտրել է պատուհանը եւ սկսել երեխաներին դուրս բերել։ Երեխաները երեքն էին։ 12 տարեկան երկու աղջիկները եւ 10 տարեկան տղան փրկվել են, նրանցից ոչ մեկը չի տուժել։ Համոզվելով, որ տանն այլեւս մարդ չկա, Գեւորգը երեխաներին հանձնել է հարեւանին», - հաղորդել է ԱԻՆ-ն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր