00:00:00

Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումներն «Արսենալի» ընդհանուր խմբում

00:46, 28 հունվար 2019 Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո վերադարձել է Լոնդոնի «Արսենալի» ընդհանուր խումբ: «Արսենալի» կայքը հայտնում է, որ 30-ամյա ֆուտբոլիստը թիմի հետ մարզվում է առանց սահմանափակումների: «Արսենալը» հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 29-ին՝ Պրեմյեր լիգայի 24-րդ տուրում ընդունելով «Ֆուլհեմին»: Հիշեցնենք, որ հունվարի 21-ին ծննդյան 30-րդ տարեդարձը նշած Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտից բացակայում է դեկտեմբերի 19-ից, երբ վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում: Հունվարի 10-ից նա վերսկսել է մարզումներն անհատական ծրագրով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր