00:00:00

Նադալն անհույս տեսք ուներ. Ջոկովիչը ռեկորդային՝ 7-րդ անգամ դարձավ Ավստրալիայի Բաց առաջնության չեմպիոն

19:54, 27 հունվար 2019 Սպորտ

Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի հաղթող սերբ Նովակ Ջոկովիչն է: Մելբուռնի կենտրոնական կորտում կայացած Ավստրալիայի բաց առաջնության եզրափակչում մրցեցին սերբ Նովակ Ջոկովիչը և իսպանացի Ռաֆայել Նադալը: Թենիսիստների 53-րդ մրցախաղում առավել լավ ներկայացավ Ջոկովիչը: Նադալը չէր ցուցակում այն խաղը, որին սովոր էին իսպանացու երկրպագուները: 2 ժամ 4 րոպե ձգված մրցախաղում Ջոկովիչը չզիջեց ոչ մի սեթում և հաղթեց 6:3, 6:2, 6:3 հաշվով: Նովակ Ջոկովիչը ռեկորդային՝ 7-րդ անգամ հաղթեց Ավստրալիայի բաց առաջնությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր