Հունվարի 27-ին Ինգլվուդում կայացավ Bellator-ի Գրան-Պրիի եզրափակիչ մենամարտը:
Ծանր քաշային կարգում մրցեցին Ֆյոդոր Եմելյանենկոն և Ռայան Բեյդերը:
Սա Bellator 214 մրցաշարի գլխավոր իրադարձությունն էր: Մենամարտն ավարտվեց Բեյդերի վստահ հաղթանակով: Ամերիկացին առաջին ռաունդի առաջին վայրկյաններին նոկաուտի ենթարկեց ռուս մարզիկին:
Մինչև եզրափակիչ հասնելը Եմելյանենկոն ժամանակից շուտ հաղթանակի էր հասել Ֆրենկ Միրի և Չեյլ Սոնենի նկատմամբ: Ինչ վերաբերվում է Բեյդերին, ապա նա քառորդ եզրափակչում հաղթել էր Կինգ Մո Լավալյային, իսկ կիսաեզրափակչում առավելության էր հասել Մետ Միտրիոնի նկատմամբ: