00:00:00

Խոշոր վթար Դիլիջանի ոլորաններում. 35-ամյա վարորդը տեղում մահացել է

14:37, 27 հունվար 2019 Պատահարներ

Հունվարի 26-ին՝ ժամը 23:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի 1-ին ոլորանում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 111-րդ կմ-ին բախվել են «Daf» մակնիշի բեռնատարը (վարորդը՝ Վ. Հ.) և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ե., ծնված 1984 թ.): Ա. Ե.-ն տեղում մահացել է: Փրկարարները «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ՝ Ա. (2001 թ.), Ս. (1983 թ.), Ա. (2016 թ.), Ս. (1959 թ.), Դ. (1965 թ.) Բ.-երին և Ս. Մ.-ին (1990 թ.), ովքեր հոսպիտալացվել են «Տավուշ» ԲԿ: Այնուհետև Ա., Ս., Դ. Բ.-երը և Ս. Մ.-ն հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները Ա. և Դ. Բ.-երի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ս. Բ.-ն և Ս. Մ.-ն գտնվում են հետազոտման փուլում: Տուժածներից՝ Ա. Բ.-ն հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր