Հունվարի 27-ին, ժամը 03:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մելիքգյուղ գյուղի սկզբնամասում «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ալագյազ գյուղի վերջնամասում գտնվող առաջնային օգնության հենակետից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Հ.):
***
Հունվարի 27-ին, ժամը 02:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի սպորտային համալիրի տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes S500» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Տ. Հ. և 2 ուղևոր):
***
Հունվարի 27-ին, ժամը 01:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մելիքգյուղ գյուղի սկզբնամասում «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան ձնաբքի պատճառով արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ալագյազ գյուղի վերջնամասում գտնվող առաջնային օգնության հենակետից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ արգելափակվել է «ՎԱԶ 2106» մակնիշի երկու ավտոմեքենա:
Փրկարարները վարորդներին և ուղևորներին (7 հոգի) տեղափոխել են Մելիքգյուղ գյուղ: