00:00:00

Արտակարգ դեպք երեւանյան դպրոցում. ծեծկռտուքից հետո աշակերտի համար բժիշկ են կանչել. Վնասվածք աչքի ու ողնաշարի շրջանում

16:57, 26 հունվար 2019 Պատահարներ

Հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանի Ստեփան Զորյանի անվան 56 հիմնական դպրոցում։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ժամը 13։00-ի սահմաններում Երեւանի 1-03 շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ թիվ 13 խումբը կանչով մեկնել է Արաբկիր վարչական շրջանի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են 11-ամյա Գրիգոր Շ.-ին՝ աչքի եւ ողնաշարի մասում ստացված վնասվածքներով։ Ոստիկանները պարզել են, որ հունվարի 24-ին, ժամը 12։00-ի սահմաններում Հրաչյա Քոչար փողոցի 13 հասցեում գործող Ստեփան Զորյանի անվան թիվ 56 հիմնական դպրոցի դասարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել Գրիգոր Շ.-ի եւ 11-ամյա Սամվել Մ.-ի միջեւ, որի ժամանակ երկուստեք ձեռքերով հարվածներ են հասցրել միմյանց։ Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրի տեղեկություններով՝ երեխաները սովորում են նշված դպրոցում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր