00:00:00

Խոշոր վթար Երեւանում. 28-ամյա կին վարորդը BMW-ով բախվել է էլեկտրասյանը. 4 վիրավորներից 2-ը ուսանող են

16:33, 26 հունվար 2019 Պատահարներ

Երեւանում, այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։10-ի սահմաններում 28-ամյա Մարիամ Ս.-ն իր վարած BMW մակնիշի 35 TP 883 համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել թիվ 37 էլեկտրասյանը։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդն ու նրա ուղեւորներ 36-ամյա Հայարփի Վ.-ն, 21-ամյա Վարդ Ա.-ն, 20-ամյա Սուրեն Բ.-ն եւ 21-ամյա Վալերի Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից Վալերի Ա.-ն եւ Վարդ Ա.-ն ուսանողներ են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր