00:00:00

Խոշոր հրդեհ տրանսպորտի նախարարությունում. Դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

14:14, 26 հունվար 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 26-ին, ժամը 08:11-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երեւան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի 2-րդ եւ 3-րդ հարկերից ծուխ է նկատվում: Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սենյակներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:32-ին, մարվել՝ 08:37-ին: Այրվել են սենյակի հատակից 1 քմ հատված, մեկ պահարան եւ մեկ սառնարան՝ մասամբ: Հրդեհի հետեւանքով տուժածներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր