00:00:00

Վահագնաձոր գյուղում այրվում է խոտածածկ տարածք. փրկարարները դեպքի վայրում են

00:19, 26 հունվար 2019 Պատահարներ

Հունվարի 25-ին, ժամը 08:00-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 34 փրկարար ծառայող (14 հրշեջ-փրկարար, 20 փրկարար) և անտառտնտեսության 15 աշխատակից: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:30-ին, մարվել՝ 18:00-ին: Փրկարարներն իրականացնում են հերթապահություն: *** Հունվարի 24-ին, ժամը 18:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում գտնվող երկաթգծի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը տարածվել է մոտակա անտառային հատված, այրվում է մոտ 6 հա խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 19 հրշեջ-փրկարար, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության 15, «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության 12 և ոստիկանության 30 աշխատակից, Վահագնաձոր գյուղի բնակիչներ: Դեպքի վայրում են Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը և Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր