00:00:00

Քաղաքացին սպառնացել էր ինքնահրկիզվել՝ պահանջելով անվճար բուժօգնություն

15:05, 25 հունվար 2019 Պատահարներ

Նախօրեին բժշկական կենտրոնի մոտ ինքնահրկիզվել սպառնացող քաղաքացին, «Փաստինֆո»-ի տեղեկություններով, ունեցել է առողջական խնդիրներ։ Հունվարի 24-ին, ժամը 11:37-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ մոտ 62 տարեկան քաղաքացին Երևան քաղաքի Ֆուչիկի 32 հասցեում գտնվող ԲԿ-ի բակում կանգնած սպառնում է ինքնահրկիզվել: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քաղաքացին ունեցել է «մաշկաբորբ» եւ դիմել Մաշկաբանության և սեռավարակների գիտական բժշկական կենտրոն բուժօգնութան՝ ակնկալելով անվճար բուժում։ Տեղեկանալով, որ այդ բուժումն ճարովի է կենտրոնի 1-ին հարկում իր վրա լցրել է դիզվառելիք՝ այդ կերպ փորձելով ինքնասպանություն գործել: Կատարվածի մասին կենտրոնի անձնակազմն անմիջապես ահազանգել է եւ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը ցուցաբերել է անհրաժեշտ հոգեբանական աջակցություն: Փրկարարների կողմից կանխվել է քաղաքացու ինքնահրկիզման փորձը: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր