00:00:00

Լոռու մարզում նախօրեին բռնկված խոշոր հրդեհը առավոտյան մեկուսացվել է

14:33, 25 հունվար 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 24-ին, ժամը 18:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում գտնվող երկաթգծի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը տարածվել է մոտակա անտառային հատված, այրվում է մոտ 6 հա խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 19 հրշեջ-փրկարար, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության 15 աշխատակից, «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության 5 աշխատակից և Վահագնաձոր գյուղի բնակիչներ: Դեպքի վայրում են Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը և Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: Հունվարի 25-ին, ժամը 08:00-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Ժամը 09:30-ի դրությամբ հրդեհը մեկուսացվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր