00:00:00

«Ներքին կուլտուրայի հարց ա »

20:32, 24 հունվար 2019

«Էդ օլիգարխների տները, որ տեսնում ենք, նույնիսկ չենք էլ հարցնում թալանված, թե չթալանված փողերով է էս ամենը կառուցվել: Բայց էս երկրում պետք է չէ՞ լինի ներքին կուլտուրա, իրականում հարուստ մարդը պետք է ներքին կուլտուրա ունենա, պետք է իմանա, որ եթե իր երկրում հարյուրավոր, հազարավոր մարդիկ, իրա երկրի գնդապետներ, փոխգնդապետներ, մայորներ, զինվորականներ, որ 20 տարի խրամատից տուն, տնից խրամատ են բարձրացել, տուն չունեն, պետք ա ներքին կուլտուրան ունենան էդ պալատները չկառուցեն: Ամեն մեկը Արարատի բոյի սար ա վերցրել ու պալատ ա կառուցել: Սա ասում եմ, թալանի կամ չթալանի հարց չի, սա ներքին կուլտուրայի հարց ա»։ Սա հատված էր Նիկոլ Փաշինյանի ելութից, որը նա արել էր 2016 թվականին ԱԺ ամբիոնից։  Այդ ժամանակ Փաշինյանը  ընդդիմադիր գործիչ էր, եւ երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից հայտարարում էր, որ հարուստ մարդիկ պետք է ներքին կուլտուրա ունենան։ Եվ իրապես ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր,՝ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը՝ ոչ։ Համատարած աղքատության, գործազրկության բարձր մակարդակի, տնտեսական ծանր իրավիճակի պայմաններում համատարած պարգեւատրումներ են լինում։ Ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իրենք իրենց պարգեւատրած իշխանականները գործել են օրենքի շրջանակներում։ «Ընդհանուր առմամբ պարգևավճարները և աշխատավարձերը վճարվում են պետբյուջեի այն միջոցներից, որը նախատեսված է հենց պարգևավճարների և աշխատավարձերի համար: Մեր պետական կառավարման համակարգում պարգևավճարները աշխատավարձի մաս են», - հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով պարգեւատրումների շուրջ բարձրացված աղմուկին։ Ի դեպ խնդիիրը բնավ թալանել, չթալանելու մեջ չէ։ Պարգեւատրողները գործել են օրենքի շրջանակներում։ Այստեղ հարցը՝ ներքին կուլտուրայի մեջ է։ Արդյո՞ք ներքին կուլտուրայի հարց չէ, երբ բարձրաստիճան պաշտոնյան պարգեւատրում է ինքն իրեն՝ լավ աշխատանքի համար։ Այս կամ այն չինովնիկի լավ աշխատանքը պետք է գնահատի հասարակությունը։ Երկրում տեղի ունեցած փոփոխությունից հետո շարքային քաղաքացու կյանքում որեւէ դրական փոփոխություն տեղի չի ունեցել։ Աղքատները շարունակում են մնալ աղքատ, հարուստները՝ հարուստ, թերեւս միայն ներքին կուլտուրայի մասին պատկերացումներն են փոխվել։ Irakanum.am Տեսանյութը՝ panorama.am-ի https://www.youtube.com/watch?v=90tBAo2_XIA&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր