00:00:00

Միհրան Պողոսյանի՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ քրեական գործը վերաբացվել է

20:17, 24 հունվար 2019

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) լրագրող Ուիլ Ֆիձգիբոնը հոդված է հրապարակել, համաձայն որի՝ ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ 6-րդ գումարման ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանի՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ քրեական գործը վերաբացվել է: Ըստ հեղինակի՝ վերաբացումը նախաձեռնվել է ՀՀ նոր իշխանությունների կողմից: Նշվում է, որ խոսքը վերաբերում է Պանամայում գրանցված «Sigtem Real Estates Inc.», «Hopkinten Trading Inc.» և «Bangio Invest S.A» ընկերություններին: Ֆիձգիբոնը հիշեցնում է, որ հետաքննությունը սկսվել էր 2016.թ.-ի ապրիլին, երբ «Հետք»-ը հոդված է հրապարակել Պողոսյանին պատկանող օֆշորային ընկերությունների մասին: Չնայած այն բանի, որ փաստաթղթերում գրանցված են եղել Պողոսյանի անունը, հասցեն և անգամ անձնագրի պատճեն, ԴԱՀԿ ծառայության նախկին պետը հերքել էր օֆշորային ընկերություններում բաժնեմաս ունենալու մասին տեղեկությունները: Պողոսյանը հայտնել էր քննիչներին, որ միայն օգնել էր ընկերներից մեկին օֆշորային ընկերություն հիմնել, և որ նրա անունը փաստաթղթերում սխալմամբ է հայտնվել: 2017թ.-ի հունվարին ապացույցների բացակայության պատճառով գործը կարճվել էր: Ամիսներ անց նա կրկին ԱԺ պատգամավոր էր ընտրվել և շարունակել գործունեությունը ՀՀԿ-ի կազմում: ICIJ-ին, սակայն, չի հաջողվել կապ հաստատել Պողոսյանի հետ՝ պարզաբանումներ ստանալու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր